Արարատում վրաերթի են ենթարկել 20-ամյա աղջկա

10:14 • 19.04.13

«ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 18-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դարբնիկ գյուղի գյուղամիջյան ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա։


Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն: