Սիսիանում «ՎԱԶ-21074»–ի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի

10:17 • 19.04.13

«ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 18-ին՝ ժամը 18.40-ի սահմաններում,
Սիսիանի Իսրայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի։

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ վարորդն իր ավտոմեքենայով տղային տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: