«Սադախլո» անցակետում ոսկու մաքսանենգության փորձ է կանխվել

15:15 • 19.04.13

Հայ-վրացական «Սադախլո» սահմանային անցակետում կանխվել է ոսկու մաքսանենգության հերթական դեպքը, տեղեկացնում է Грузия online-ը։

 

Հայաստանից Վրաստան անցած Վրաստանի քաղաքացի Մ. Օ-ի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է չհայտարարագրված ոսկեղեն՝ վզնոցներ, ապարանջաններ, թանկարժեք քարերով մատանիներ, ականջօղեր։
 

Փորձագիտական եզրակացության հիման վրա Մ.Օ-ն ստիպված է եղել 5099,4 լարի վճարել։