Սաակաշվիլիի կուսակցությունը հայտարարել է նոր ազգային շարժում սկսելու մասին

17:47 • 19.04.13

Վրաստանի նախկին իշխող «Ազգային միացյալ շարժում» կուսակցության պատգամավոր Գեորգի Վաշաձեն այսօր Թբիլիսիի կենտրոնում կայացած հանրահավաքի ընթացքում հայտարարել է նոր ազգային շարժում սկսելու մասին, տեղեկացնում է Новости Грузии-ն։

 

«Մենք հայտարարում ենք նոր ազգային շարժում սկսելու մասին։ Դա լինելու է Վրաստանի ազատության նոր ըմբռնումը։ Մենք չենք հոգնի գործել Վրաստանի համար, սա Իլյայի ճանապարհն է (Վրաստանի հասարակական գործիչ Իլյա Չավչավաձեն)։ Մենք առաջվա պես կայցելենք յուրաքանչյուր ընտանիք և կծանոթացնենք այդ շարժման հետ»,-հայտարարել է Վաշաձեն։
 

Ազգային շարժումը ղեկավարելու է խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Դավիդ Բաքրաձեն։


Ակցիայի հիմնական կարգախոսը լինելու է Վրաստանի՝ եվրոպական քաղաքական կուրսի աջակցությունը։


«Սա Ռուսաստանի հանդեպ ատելություն չէ։ Սա Ռուսաստանի հետ հարաբերություններում սկզբունքային լինել է»,-ասել է Վաշաձեն։


Հանրահավաքի կազմակերպիչների խոսքերով՝ խորհրդարանի շենքի մոտ հավաքվել է մոտ 15.000 մարդ։