Թուրքիայում գանձ որոնողները պայթել են դինամիտի վրա

14:00 • 19.04.13

Թուրքիայի Քոնյա նահանգի Քարափընար շրջանի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 2 մարդ։

 

Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, չի բացառվում, որ պայթյունը տեղի է ունեցել գանձ որոնելու ընթացքում, քանի որ տանը 6 մետր խորությամբ անցքեր են բացված եղել։


Ենթադրվում է, որ անցքը մեծացնելու համար նրանք ցանկացել են դինամիտ պայթեցնել, սակայն նրանցից մեկի ծխախոտն ընկել է դինամիտի վրա և պայթյունի պատճառ դարձել։

 

Երկու վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։ Սկսվել է հետաքննություն։