ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Սիրիային միջսահմանային ճանապարհով օգնություն մատակարարելու նախագիծը

10:18 • 19.04.13

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է մի նախագիծ, որով հումանիտար օգնությունը Սիրիայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող շրջաններ ուղարկվելու է այլ երկրների սահմանից, տեղեկացնում է Взгляд-ը։

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներն ընդգծել են առավել արդյունավետ ուղիներով հումանիտար օգնության մատակարարմանն աջակցության անհրաժեշտությունը, ներառյալ՝ հարևան երկրների սահմանից։

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը դիմել էր Անվտանգության խորհրդին՝ այդ ճանապարհով Սիրիայում 6.8 մլն կարիքավորների օգնություն ցուցաբերելու նպատակով։

 

Ավելի վաղ նա տեղեկացրել էր Սիրիային հումանիտար օգնություն մատակարարելու հարցում առկա բյուրոկրատական խնդիրների մասին։

 

Սիրիային օգնություն հասցնելը դժվարացել է կառավարության և ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքներով բեռնափոխադրումների ընթացքում։