Ահմադինեժադը կմեկնի Վենեսուելա՝ մասնակցելու նախագահ Մադուրոյի երդմնակալությանը
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեկնել է Վենեսուելա՝ նորընտիր նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Մահմուդ Ահմադինեժադը Կարակաս մեկնելուց առաջ հայտարարել է, որ Վենեսուելայի հետ հարաբերություններն Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեն և խորհրդանշում են երկրի կապը Լատինական Ամերիկայի հետ։
Նա նշել է, որ Իրանը լավ հարաբերություններ ունի Լատինական Ամերիկայի բոլոր երկրների հետ։
Ահմադինեժադին ուղեկցում են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահը Վենեսուելա էր մեկնել նաև անցյալ ամիս՝ մասնակցելու նախկին նախագահ Ուգո Չավեսի հուղարկավորությանը։










