«Վախից ազատագրված» Բոսթոնը ցնծում է (լուսանկարներ)
ԱՄՆ Բոսթոն քաղաքում ապրիլի 16-ին իրականացված ահաբեկչության մեջ կասկածվող 19-ամյա Ջոխար Ցարնաևի ձերբակալությունից հետո, ամերիկյան ԶԼՄ-ների դիտարկմամբ՝ ամայի ու վախի մթնոլորտում գտնվող քաղաքը «ազատագրվել է վախից» և ցնծում է:
Daily Mail-ը ծավալուն ֆոտոռեպորտաժ է ներկայացրել, թե ինչպես է Բոսթոնը ցնծում: Մարդիկ դրոշներով ու պաստառներով փողոց են դուրս եկել գիշերը՝ շնորհակալություն հայտնելով ոստիկաններին:
Աղբյուրը տարածել է նաև նախօրեին արված մի քանի լուսանկարներ, երբ Բոսթոնը իր պիկ ժամին լրիվ ամայի էր:










