Էր Ռիյադում շքեղ վերականգնողական կենտրոն է բացվել «Ալ Կաիդայի» ձերբակալված գրոհայինների համար

14:48 • 20.04.13

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում բացվել է շքեղ վերականգնողական կենտրոն «Ալ Կաիդա» խմբավորման ձերբակալված գրոհայինների համար, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Al Arabiya-ին։


Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, հոգեբանների և աստվածաբանների հետ պարապմունքների ընդմիջումների ընթացքում կալանավորները կարող են օգտվել «օլիմպիական» լողավազանից, շոգեբաղնիքից, սպորտային և հեռուստատեսային սրահներից, ինչպես նաև «սպա» կենտրոնից։


Նոր համալիրը կառուցվել է Մուհամմադ բին Նաիֆ արքայազնի Center for Counseling and Care կազմակերպության կողմից, որը հիմնվել է 7 տարի առաջ՝ «Ալ Կաիդայի» տեղի մասնաճյուղի չեզոքացման լայնամասշտաբ գործողության հետևանքով ճաղերի հետևում հայտնված ծայրահեղականների հետ վերականգնողական աշխատանքներ տանելու համար։


«Ավելի քան 3 հազար իսլամիստ կալանավորներ պետք է անցնեն այդ կենտրոնով՝ նախքան հնարավոր կլինի նրանց ազատ արձակել»,- ասել է երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը։