Բրիտանացի բանտարկյալ հակերը չի դիմացել և կոտրել է բանտի համակարգչային ցանցը

19:15 • 20.04.13

Մեծ Բրիտանիայի գաղութներից մեկում իր պատիժը կրող կիբերհանցագործը շարքից հանել է բանտի բոլոր համակարգիչները: Հակերին հաջողվել է ներխուժել համակարգչային սրահ, որտեղ նրա մուտքն արգելված է եղել, տեղեկացնում է Russian Today-ը:


Երիտասարդ
հակերը կոտրել է բանտի գլխավոր համակարգիչը, որին հետևել է նաև ամբողջ ցանցի խափանումը: Այս միջադեպը տեղի է ունեցել երկու տարի առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա լրատվամիջոցների շնորհիվ, որոնք բացահայտել են համակարգչային սենյակի տնօրենի արարքը և տեղեկացրել ուղղիչ հիմնարկի վարչությանը:


Մայքլ Ֆոքսին, ով ներս է թողել հանցագործին, ազատել են աշխատանքից այս միջադեպից հետո: Վերջինս այդ որոշումը անարդար է համարել, իսկ իր արարքը արդարացնում է նրանով, որ չի իմացել, թե ում է ներս թողնում և չի կանխատեսել սպասվող վտանգը:

 
Բանտարկյալ Նիկոլաս Ուեբերը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել վիրտուալ գողությունների համար: Հանցագործն իր ապրուստը վաստակում էր ուրիշների կրեդիտ քարտերից գումար հանելով:


Բրիտանացին
նաև ստեղծել էր համացանցային խոշորագույն հանցավոր GhostMarket խումբը: Վիրտուալ գողերի խումբը համատեղ ուժերով կորզել է 8 մլն ֆունտ ստերլինգ 60 հազար տարբեր բանկային հաշիվներից: