Լոռիում ավտոմեքենան կամրջից ցած է ընկել
Արտակարգ իրավիճակների ապրիլի 20-ին՝ ժամը 00.13-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Թթուջուր ավտոճանապարհին ավտոմեքենան կամրջից ընկել է ցած:
Ըստ ԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցում Մերսեդես մակնիշի 34 РО 786 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ընկել ցած:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել 1991 թ. ծնված Ա. Ապրեսյանը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:










