Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 157-ի, կա մոտ 5700 տուժած

21:19 • 20.04.13

Չինաստանի Սիչուան նահանգում այսօր՝ Երևանի ժամանակով 04:02-ին, տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 157-ի, տուժածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 5700 մարդ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Չինաստանի պետական հեռուստաալիքին:


Բացի մարդկային կորուստներից, կա նաև նյութական կորուստ. 10 000 տուն է կործանվել 6,6-7 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի ցնցումների հետևանքով:


Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նահանգի Լուշան շրջանում: Երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներն իրականացնելու համար մոբիլիզացվել են 6000 զինվոր և ոստիկանության աշխատակից: Վեց անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել օդային նկարահանումներ կատարելու համար:


Ավելի վաղ տեղեկացվում էր, որ տարերային աղետին զոհ էր գնացել 72 մարդ, շուրջ 600-ը վիրավորվել էին: Սիչուան նահանգից բացի, ցնցումներ են տեղի ունեցել նաև Գույչժո, Գանսու և Շենսի նահանգներում: