Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն ընտրվել է

21:55 • 20.04.13

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն խորհրդարանի 2 պալատների համատեղի նիստի ժամանակ՝ քվեարկության 6-րդ փուլում, վերընտրվել է իր պաշտոնում, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը:

 

Իտալիայի 87-ամյա ղեկավարի օգտին են 1007 ընտրողների մեծ մասը: Պաշտոնապես քվեարկության արդյունքները դեռևս չեն հայտարարվել:


Իտալիայի նախագահի ընտրությունները սկսվել էին հինգշաբթի օրը, սակայն առաջին 5 փուլերի ընթացքում պատգամավորներին չէր հաջողվել ընտրել երկրի ղեկավարին:


Ջիորջիո Նապոլիտանոն դարձել է Իտալիայի պատմության մեջ առաջին նախագահը, ով այդ պաշտոնին ընտրվել է 2 անգամ: