Դամասկոսի մոտ քառօրյա ճակատամարտի հետևանքով 70 մարդ է զոհվել

16:10 • 20.04.13

Դամասկոսի մոտ ծավալված քառօրյա մարտերի հետևանքով առնվազն 69 մարդ է սպանվել, հայտնում է Courier Mair-ը՝ նշելով, որ նրանց մեծ մասը ապստամբներ են եղել:

Բախման գոտին Դամասկոսի մերձակա Ջդայիդեթ ալ-Ֆադլ բնակավայրն է եղել, որի նկատմամբ բացարձակ վերահսկում են փորձել սահմանել կառավարական ուժերը՝ քաղաք մտցնելով 30 տանկ։

Բռնություններ են արձանագրվել Դամասկոսի քրիստոնեական Ջդայիդեթ Արտուզ բնակավայրում: Անցած ամառվանից կառավարական ուժերը փորձում են Դամասկոսի արևելքից դուրս մղել ապստամբներին:


Ընդհանուր
առմամբ շաբաթ օրվա դրությամբ Սիրիայում 157 մարդ է սպանվել: