ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Թուրքիա
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այսօր ժամանել է Ստամբուլ՝ հանդիպելու «Սիրիայի բարեկամներ» նախաձեռնության մասնակիցներին, հայտնում է Today's Zaman-ը:
Նախատեսվում է նրա հանդիպումը Սիրիայի ընդդիմությանը սատարող արաբական ու արևմտյան երկրների ներկայացուցիչներին, ընդհանուր առմամբ՝ 11 երկրի, այդ թվում՝ Թուրքիայի:
Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է կոնկրետ գործողությունների ծրագիր առաջ քաշել, որը վերջ կդնի արյունահեղությանը Սիրիայում:
Նշվում է նաև, որ թուրք պաշտոնյաներին հանդիպելուց առաջ Ջոն Քերին կհանդիպի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Այդ հանդիպմանը թուրք պաշտոնյաներ ներկա չեն լինի:










