Lufthansa-ն 650 թռիչք է հետաձգել գործադուլի պատճառով

22:52 • 20.04.13

Գերմանական խոշորագույն ավիափոխադրող Lufthansa ընկերությունը աշխատակիցների գործադուլի պատճառով, որը տեղի է ունենալու երկուշաբթի օրը՝ ապրիլի 22-ին, հետաձգել է 650-ից ավելի թռիչքներ, տեղեկացնում է РИА Новости-ն:


Հետաձգված թռիչքների մասին տեղեկատվությունը տեղադրվել է ավիաընկերության կայքում: Սպասվող մեկօրյա գործադուլի մասին ուրբաթ օրը հայտնել է ծառայության ոլորտի աշխատակիցների միությունը (Ver.di), որը հանդիսանում է ակցիայի կազմակերպիչը:


Ver.di միությունը պահանջում է Lufthansa–ի 33 հազար աշխատողների աշխատավարձերի բարձրացում 5.2 տոկոսով:


Ենթադրվում է, որ գործադուլը կազդի գերմանական օդային գրեթե բոլոր հանգույցների վրա, այդ թվում՝ Համբուրգի, Մյունխենի, Շտուտգարդի, Դյուսելդորֆ և Բեռլինի օդանավակայանների աշխատանքի վրա:


Ver.di միությունը նման ակցիա անցկացրել էր ամիսներ առաջ, երբ գործադուլը տևել էր ընդամենը մի քանի ժամ: Այդ ժամանակ հետաձգվել էր 700 թռիչք, իսկ ակցիային մասնակցել էր շուրջ 6000 աշխատակից: