Անհայտ անձը Մադուրոյի երդմնակալության ժամանակ խլել է խոսափողը

11:12 • 20.04.13

Անհայտ անձն ընդհատել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության ճառը՝ խլելով նրա ձեռքից խոսափողը, հայտնում է rosbalt.ru-ն։


Նա հասցրել է բղավել «Նիկոլա՛ս, իմ անունը Հենրի է», որից հետո ձերբակալվել է և հեռացվել անվտանգության աշխատակիցների կողմից։


BBC-ի փոխանցմամբ, Մադուրոն հայտնել է, որ անվտանգության ծառայությունը չի կարողացել իր աշխատանքն անել՝ նշելով, որ իրեն կարող էին գնդակահարել։


Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Նիկոլաս Մադուրոն երդում է տվել որպես Վենեսուելայի նոր նախագահ։