Մոսկվայում ուղղահայաց թունել կկառուցվի

19:29 • 20.04.13

Մոսկվայի առաջին ուղղահայաց թունելը կկառուցվի 2014 թվականին: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Մարատ Խուսնուլինը, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ИТАР-ТАСС-ին:


Ուղղահայաց
թունելը նախատեսում է անցուղիների տեղաբաշխումը մեկը մյուսի վրա, այլ ոչ թե կողք կողքի, ինչպես հորիզոնական թունելներում է:


Քաղաքապետի տեղակալ Խունսուլինի խոսքերով, ուղղահայաց թունելի նախագիծը գնահատվում է մեկ մլրդ ռուբլի ավելի արժողությամբ, քան հորիզոնական թունելների դեպքում և կարժենա շուրջ վեց մլրդ ռուբլի, հաղորդում է Интерфакс-ը:

Այսպիսի թունելի կառուցումը թույլ կտա մեծացնել տարածությունը անցումային հատվածի և բնակելի տների միջև: Այս նախագիծը իրականացվում է տեղի բնակիչների նկատողությունների և ցանկությունների համաձայն:

Խունսուլինի խոսքերով, փողոցի այդ հատվածի վերակառուցումը կավարտվի 2014-ի օգոստոսին: