Բակո Սահակյանը մասնակցել է հանրապետական ծառատունկի

17:41 • 20.04.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Շոշկավանքի շրջակայքում կազմակերպված ծառատունկին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Բակո Սահակյանը նշել է նման միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը՝ հատկապես կարևորելով պատմաճարտարապետական կոթողների շրջակայքի բարեկարգումը՝ այն համարելով կարևոր թե դրանց պահպանման, թե մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության տեսանկյունից: