Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնում

17:20 • 20.04.13

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը։


Նախագահը հրամանագիրն ստորագրել է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով։