Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինվոր է մահացել

00:29 • 20.04.13

Ապրիլի 19-ին, ժամը 11.40-ի սահմաններում ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել է 19-ամյա (1994թ. ծնված) Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը:


Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը:


Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: