Սուդանական Դարֆուրում սպանվել է ՄԱԿ-ի 1 աշխատակից, ևս 2-ը վիրավորվել են
Սուդանական Դարֆուրում սպանվել է 1 և վիրավորվել է ՄԱԿ-ի 2 խաղաղապահ, հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի և Աֆրիկյան միության համատեղ խաղապահ աառաքելության հրապարակած հայտարարությանը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 19-ի առավոտյան Սուդանի արևելքում գտնվող Մուխաջերիա բնակավայրի մոտակայքում: Միջազգային առաքելության աշխատակիցների վրա էր հարձակվել անհայտ մարդկանց մի խումբ:
Ներկայուսմ ՄԱԿ-ը և Սուդանի իշխանությունները անցկացնում են կատարվածի հետաքննությունը:










