Բոստոնի ահաբեկչի թաքստոցի բացահայտումը՝ ինֆրակարմիր տեսանյութով

12:48 • 21.04.13

Բոստոնի ոստիկանությունը տարածել է տեսանյութ՝ Բոստոնում օրերս տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպչի թաքստոցի հայտնաբերման գործողության նկարահանումը ինֆրակարմիր տեսախցիկներով, հայտնում է RT գործակալությունը: 

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալներից մեկին՝ 19-ամյա Ջոխար Ցարնաևին, Բոստոնի Ուոթերթաուն արվարձանի բնակիչներից մեկի ահազանգի շնորհիվ հաջողվել է ձերբակալել՝ հայտնաբերելով նրա թաքստոցը՝ նավակը, արվարձանի տներից մեկի բակում։ 

 

Բոստոնի ահաբեկչությունից տուժել էր 144 մարդ, զոհվել էր 3-ը: