Աֆղանստանում շարունակվում է պայքարը իգական սեռի՝ կրթություն ստանալու իրավունքի դեմ

23:08 • 21.04.13

Աֆղանստանում 74 աղջիկներ իրենց վատ են զգացել այն բանից հետո, երբ իրենց դպրոցում գազի հոտ են առել: Ներկայում բժիշկները փորձում են պարզել, արդյո՞ք դա գազի թունավորում է: Այս մասին հայտնում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին, ով այս տեղեկությունները վերցրել է տեղական իշխանություններից:


«Աղջիկներն իրենց վատ են զգացել այն բանից հետո, երբ գազի հոտ են առել իրենց դպրոցում»,-հայտարարել են բժիշկները:


Սա արդեն 4-րդ նմանօրինակ միջադեպն է: Երկրում տարբեր խմբավորումներ շարունակում են պայքարել աղջիկների կրթություն ստանալու իրավունքի դեմ: