ԱՄՆ-ն հետաձգել է Antares հրթիռի արձակումը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով
Միացյալ Նահանգները հետաձգել է Antares հրթիռի առաջին փորձնական թռիչքը, որը պետք է մեկնարկեր լույս կիրակի գիշերը երկրի արևելյան ափին գտնվող տիեզերակայանից, հայտնում է Взгляд-ը:
Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են. 7-12 կմ բարձրության վրա քամու արագությունը 1 վայրկյանում մոտ 63 մետր է, սա ավելի է արձակման համար թույլատրելիից։
Antares հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերի Cygnus տիեզերական բեռնատարի ծավալային մանրակերտը։ Այն ստեղծում է Orbital Sciences-ը՝ NASA-ի հետ պայմանագրի շրջանակներում։










