Բրազիլիայում 23 բանտային ոստիկանների դատապարտել են 156 տարվա ազատազրկման
Բրազիլիայի դատարանը 23 ոստիկանների դատապարտել է 156 տարվա ազատազրկման՝ նրանցից յուրաքանչյուրին մեղադրելով երկրում բանտային ամենադաժան կոտորածներից մեկի համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
1992 թվականին 111 բանտարկյալ էր զոհվել Կարանդիրու բանտում ոստիկանական գործողությունների ժամանակ: Ոստիկանությունը պնդում է, որ փորձել է կանգնեցնել հակամարտող խմբերի միջև առաջացած բախումը:
Դատախազության տվյալներով, կալանավորներից շատերը սպանվել են իրենց բանտախցերում: Ոստիկաններից ոչ ոք չի զոհվել գործողությունների ընթացքում:
Երեք ոստիկանների արդարացրել են: 83 մեղադրյալներից դատարան են ներկայացել դեռևս 23-ը: Պաշտպանող կողմը պնդում է, որ նրանց մեղքն անհնար է ապացուցել, քանի որ հայտնի չէ, թե ով է կրակել:










