Երևան-Երասխ ճանապարհին ավտովթարի զոհ է դարձել 21-ամյա երիտասարդ
Ապրիլի 21-ին, ժամը 02.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ում՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրասնպորտային պատահար, ինչի հետևանքով տեղում զոհվել է վարորդը՝ 1992 թ. ծնված Է. Քաբաթյանը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում "ՎԱԶ-21124" մակնիշի Լ 2021 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին և շրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:










