Սիրիացի հակերները կոտրել են ամերիկյան CBS հեռուստաընկերության Twitter-ի հաշիվը

18:32 • 21.04.13

Ամերիկյան CBS (Columbia Broadcasting System) հեռուստաընկերությունը ենթարկվել է հակերային հարձակման, տեղեկացնում է Forbes-ը՝ հղում անելով BBC-ին: Ըստ մամլո ծառայության տվյալների՝ հանցագործները կոտրել են «60 րոպե» ծրագրի Twitter-ի էջը (@60 minutes), որից հետո էջում հայտնվել են ԱՄՆ-ին ուղղված քննադատական հաղորդագրություններ Սիրիայի ընդդիմությանն աջակցելու համար:

 

Հակերային հարձակման համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Սիրիայի էլեկտրոնային բանակ» խմբավորումը, որը պաշտպանում է Բաշար ալ-Ասադի ռեժիմը Սիրիայում:

 

Քաղաքացիական պատերազմն արաբական հանրապետությունում շարունակվում է արդեն 2 տարի: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ զոհ է գնացել ավելի քան 70000 մարդ: