Չինաստանում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանի Սիչուան նահանգում այսօր նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է pravda.ru-ն։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ստորգետնյա ցնցումները եղել են մինչև 5.9 մագնիտուդ ուժգնության, գրանցվել են երևանյան ժամանակով 04.53-ին։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը տեղի ունեցած մոտ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 156-ի (որոշ աղբյուրների համաձայն՝ 157-ի), մոտ 5.800 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները, ինչպես նաև 7.500 զինվորական ու 5.000 ոստիկան։










