Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է մարդու իրավունքների խախտումների համար
Չինաստանի իշխանություններն ԱՄՆ-ին մեղադրել են մարդու իրավունքները խախտելու համար՝ ի պատասխան Վաշինգտոնի ամենամյա զեկույցի, տեղեկացնում է Взгляд-ը։
«ԱՄՆ ամենամյա զեկույցը լի է ողջ աշխարհում, այդ թվում՝ Չինաստանում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի քննադատությամբ։ Սակայն փաստաթղթում չի նշվում հենց ամերիկյան տարածքներում մարդու իրավունքների խախտումների մասին»,-ասված է պաշտոնական Պեկինի կողմից հրապարակված փաստաթղթում։
Չինացի պաշտոնյաները մատնանշում են անցյալ տարի ամերիկյան կառավարության կողմից իրականացված խախտումները։
Մասնավորապես՝ անդրադարձ է արվել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից հեռախոսների գաղտնալսման դեպքերի ավելացմանն ու էլեկտրոնային նամակագրությանը հետևելուն։
Մանրամասն վերլուծված է իրավիճակը տնտեսության, սոցիալական իրավունքների, ռասսայական խտրականության, կանանց և երեխաների իրավունքների, այլ երկրների իրավունքների ոտնձգությունների վերաբերյալ։










