ՃՏՊ` Երևան-Վայք ավտոճանապարհին. կան զոհեր
Ապրիլի 21-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վայք ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 30UU723 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1956թ. ծնված Ս.Ալեքսանյանը և 1971թ.ծնված Գ. Առուստամյանը տեղում զոհվել են:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ 1955թ. ծնված Ժ. Առուստամյանը և 2010թ. ծնված ուղևոր Բ. Առուստամյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, 1976թ. ծնված Ն. Ազարյանը՝ Արարատ քաղաքի ԲԿ, իսկ 2002թ. ծնված Է. Առուստամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ս.Ալեքսանյանի և Գ.Առուստամյանի դիերը:
Ըստ բժիշկների՝ Ն.Ազարյանի և Ժ.Առուստամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Բ.Առուստամյանինը՝ ծանր:










