Եգիպտոսում օդապարիկներով շրջագայությունները դարձյալ թույլատրվել են
Եգիպտոսում դարձյալ թույլատրվել են օդապարիկներով շրջագայությունները՝ փետրվարին տեղի ունեցած միջադեպից հետո, որի հետևանքով 19 մարդ էր զոհել, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Եգիպտոսի կառավարությունը հաղորդել է, որ երկամսյա ընդմիջումից հետո, կիրակի օրվանից սկսած օդապարիկներով շրջագայությունները կթույլատրվեն։
Փետրվարին նման մի օդապարիկ, որում 21 մարդ էր եղել, այրվել էր և ընկել Եգիպտոսի հարավում գտնվող պատմական Լուքսոր քաղաքի մոտակայքում, ինչի հետևանքով զոհվել էր 19 մարդ՝ զբոսաշրջիկներ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից և Հոնգկոնգից։
Ինչպես նշում են դիտորդները, այդ քայլի պատճառը զբոսաշրջության ծավալների կտրուկ անկումը կանխելն է, որի եկամուտները, մինչև հեղափոխությունն ու Հոսնի Մուբարաքի տապալումը շատ ավելին էին, քան այժմ։










