Եգիպտոսի արդարադատության նախարարը հրաժարական է տվել

19:13 • 21.04.13

Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Մեքքին այսօր պաշտոնական հրաժարական է ներկայացրել: Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները դեռ ուրբաթ օրը երկրի վարչապետ Հիշամ Քանդիլի հետ ունեցած զրուցի ժամանակ նա մեկնաբանել է, որ իր որոշման շարժառիթը «մուսուլման եղբայրների» հարձակումներն են եղել, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Մեքքին մասնավորապես քննադատել է այն իսլամիստների գործողությունները, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով «արդարադատության համակարգը մաքրել», ինչպես նաև նրանց՝ խորհրդարանի վերին պալատի միջոցով դատական համակարգում փոփոխություն մտցնելու փորձերը: Դա, նախարարի կարծիքով, վիրավորական է դատական համակարգի համար և հանդիսանում է դատավորների վրա ճնշում գործադրելու փորձ:

 

Մեքքին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է 2012-ի օգոստոսին: