Ֆրանսիայում կրկին բողոքում են միասեռ ամուսնությունների օրենքի դեմ (լուսանկարներ)

21:29 • 21.04.13

Համասեռամոլության հազարավոր հակառակորդները, ծածանելով վարդագույն և սպիտակ դրոշակներ, երթով շարժվում են Փարիզում՝ փորձելով վերջին անգամ բողոքել միասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագծի դեմ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:


Ցույցի մասնակիցները վանկարկում են «Բոլորը ծնված են հորից և մորից» և «Մենք չենք ցանկանում այդ օրենքը»: Նրանք կարծում են, որ նման փոփոխությունները պետք է իրականացվեն հանրաքվեի միջոցով: