Հորդանանի ոստիկանությունը ձերբակալել է ութ սիրիացի փախստականների
Հորդանանի ոստիկանությունը ձերբակալել է ութ սիրիացի փախստականների Սիրիայի սահմանի մոտ գտնվող փախստականների ճամբարում զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուրբաթ օրը շուրջ հարյուր փախստականներ քարերով հարձակվել են ոստիկանների վրա, ովքեր նրանցից մի քանիսին խանգարել են լքել ճամբարը: 10 ոստիկաններ վիրավորվել են:
Ճամբարում գտնվում են շուրջ 150 հազար փախստականներ, ովքեր խուսափում են Սիրիայի հակամարտությունից:
Հորդանանում BBC-ի թղթակցի հաղորդմամբ փախստականներով լի ճամբարում իրավիճակը բարդացել է 2012-ի հուլիսին բացվելուց ի վեր:










