Մոսկվայում գործազուրկն ապտակել է պաշտոնյային

12:12 • 21.04.13

Մոսկվայի կենտրոնում գործազուրկ մի տղամարդ ապտակել է Դաշնային խորհրդի անդամ Սերգեյ Շեբլիգինի դեմքին, հայտնում է Лента-ն՝ իրավապահներին հղումով։

 

Պաշտոնյան դիմել է իրավապահներին՝ պատմելով, որ Բոլշայա Դմիտրովկա փողոցում վեճի ժամանակ նրան անծանոթ մի տղամարդ է ապտակել։ Ոստիկանությունը կասկածյալին բռնել է 5 րոպեում։ Պարզվել է ՝ նա 34-ամյա գործազուրկ է։

 

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ «խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով։

Այլ մանրամասներ չեն նշվում։