Իրաքում ահաբեկչության հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել
Իրաքյան Բաղդադից արևելք ընկած Էլ-Ֆալլուջա քաղաքի կենտրոնում գտնվող ռեստորանում հնչած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, իսկ 20-ից ավել մարդ վնասվածք է ստացել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Բազմաթիվ տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում, այդ պատճառով բժիշկները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել: Կատարվածի մանրամասները պարզվում են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բաղդադյան սրճարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 30 մարդ, իսկ 70-ը վնասվածքներ էին ստացել:










