Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. օդաչուները զոհվել են

14:18 • 21.04.13

Իրանական օդուժին պատկանող  F-5 տիպի կործանիչն ընկել է Իրանի Աբդանան-Իլամ նահանգում, տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը։

 

Ավիավթարի հետևանքով երկու օդաչուները զոհվել են։

 

Ինչպես տեղեկացրել է Աբդանան քաղաքի քաղաքապետ Մուրադ Նասերին, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9։00-ի սահմաններում։


Ենթադրվում է, որ ինքնաթիռի կործանման պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։

Կործանիչը բախվել է Քաբիրքու լեռանը։