Քերին ու Լավրովը Սիրիայի հարցով հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով սիրիական ճգնաժամը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում իրավիճակը»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի կողմից այսօր տարածված հաղորդագրության մեջ։
Սիրիայում զինյալ հակամարտությունը կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև շարունակվում է 2011թ.-ի մարտից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ ընթացքում զոհվել է ավելի քան 70 հազար մարդ։ Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ դիմակայությունը կազմակերպել են արտերկրի կողմից աջակցություն ստացող զինյալներն ու օտարերկրացի վարձկանները։










