Lufthansa-ն գործադուլի պատճառով շուրջ 2.000 չվերթ է հետաձգել

16:01 • 21.04.13

Գերմանական խոշորագույն ավիափոխադրող Lufthansa-ն աշխատակիցների գործադուլի պատճառով, որը կանցկացվի ապրիլի 22-ին, հետաձգել է մոտ 2.000 չվերթ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հետաձգված չվերթերի մասին թարմացված տվյալները տեղադրվել են ավիաընկերության կայքում։

 

Ինչպես նշվում է փոխադրողի տարածած հաղորդագրության մեջ, հետաձգվել են գրեթե բոլոր չվերթերը երկրի ներսում ու Եվրոպայում։

 

Ծառայությունների ոլորտի աշխատակիցների արհմիությունը՝ Ver.di-ին, պահանջում է Lufthansa-ի 33.000 աշխատակցի աշխատավարձերի 5,2% բարձրացում։

 

Նման մի ակցիա էլ Ver.di-ն անցկացրել էր մեկ ամիս առաջ։ Սակայն այդ ժամանակ այն մի քանի ժամ էր տևել, և ոչ մի ամբողջ օր։