Կոլորադոյում մարիխուանայի սիրահարների հավաքի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել

12:44 • 21.04.13

Միացյալ Նահանգներում մարիխուանայի սիրահարների ամենամյա հավաքի ժամանակ, որը հայտնի է «Չորս- քսան» անվանումով, անհայտ անձինք կրակահերթ են բացել, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 3 մարդ, ինչպես նաև մի շուն։

 

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Դենվերի այգու բացօթյա հրապարակում, որտեղ հավաքվել է մի քանի հազար մարդ։

 

Ըստ իրավապահների՝ դեպքի վայրում վնասվածքներ է ստացել մի տղամարդ ու կին, նրանք հոսպիտալացվել են։ Որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ հրազենային վիրավորումով քաղաքի հիվանդանոց է դիմել մի դեռահաս։ Ոստիկանության աշխատակիցները զբաղված են երկու կասկածյալների որոնման աշխատանքներով։

 

«Չորս-քսան» տերմինն ԱՄՆ-ում հայտնվել է «420 Լուի» ժարգոնային ողջույնի տարածումից հետո, որն օգտագործել են դեռահասները՝ Կալիֆոռնիայում ֆրանսիացի միկրոկենսաբան և քիմիկոս Լուի Պաստերի արձանի մոտ մարիխուանա ծխելու համար հավաքվելու նպատակով։