Սիրիայում ապստամբները դուրս են մղվել Դամասկոսի մոտակայքում գտնվող քաղաքից

23:17 • 21.04.13

Սիրիայի կառավարական զորքերն ապստամբներին դուրս են մղել Դամասկոսի մոտակայքում գտնվող Ժդեյդետ-Արտուզ քաղաքից: Բանակը քաղաքը գրոհում էր 5 օր շարունակ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ ծանր մարտերի հետևանքով քաղաքում զոհվել է առնվազն 80 մարդ, որոնց թվում կային կանայք և երեխաներ:


Ըստ Սիրիայի պետական տեղեկատվական գործակալության, կառավարական ուժերը ծանր կորուստներ են պատճառել ահաբեկիչներին:


Սիրիայում քաղաքացիական պատերազմը ընթանում է 2011 թվականի մարտից, որի հետևանքով երկրում զոհվել է առնվազն 70.000 մարդ: