ԱՄՆ անօդաչու թռչող սարքերը Եմենում ոչնչացրել են «Ալ-Կաիդայի» հետ կապերի մեջ կասկածվող 2 անձի

20:34 • 21.04.13

ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ եմենական Մարիբ նահանգում սպանվել են «Ալ-Կաիդայի» հետ կապերի մեջ կասկածվող 2 մարդ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Reuters-ին:


Ըստ Եմենի անվտանգության ծառայության ներկայացուցչի, հրթիռային հարվածն իրականցվել է վաղ առավոտյան: Միջադեպի վայրում հայտնաբերվել է զենքի պահեստ:


Սա վերջին շաբաթվա ընթացքում նմանօրինակ 2-րդ հարվածն էր: