Աֆղանստանում կործանված ուղղաթիռում թուրքեր և ամերիկացիներ են եղել. հնարավոր է՝ նրանք առևանգվել են

08:58 • 22.04.13

Եղանակային վատ պայմանների պատճառով Աֆղանստանի Լոգար մարզում քաղաքացիական ուղղաթիռ է ընկել, որում նաև թուրքեր և ամերիկացիներ կան, տեղեկացնում է թուրքական «Սաբահ»-ը։

 

Ըստ տարածված նախնական տեղեկության՝ ուղևորներից 2-ը թուրք են, 3-ը՝ ամերիկացի և 4-ը՝ աֆղանստանցի։
Ուղղաթիռը քաղաքացիական է եղել՝ սպիտակ գույնի։ Պնդում կա, որ դրա ուղևորները ողջ են և գերի են վերցվել «Թալիբան» շարժման կողմից։

 

Այժմ աշխատանքներ են իրականացվում նրանց ազատ արձակելու ուղղությամբ։ «Թալիբան»-ը, սակայն, այս տեղեկությանը դեռևս չի արձագանքել։