Արմեն Մարտիրոսյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն

11:04 • 22.04.13

Ապրիլի 9-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն, այս մասին տեղեկացնում է «Ժառանգության» կուսակցության լրատվական ծառայությունը։
 

Հիշեցնենք, որ այդ օրը քաշքշուկի ժամանակ ոստիկանները վնասել էին Արմեն Մարտիրոսյանի քիթը։

«Ժառանգությունից» նաև տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 11.00-ին իրենք կմասնակցեն ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիային: