Բելգորոդում ապրիլի 23-ին սուգ է հայտարարվել
Բելգորոդի իշխանություններին չի հաջողվել բռնել 6 մարդու գնդակահարած 31-ամյա Սերգեյ Պոմազունին, սակայն հայտնի է, որ ապրիլի 23-ին սուգ է հայտարարվել, հայտնում է НТВ-ն:
Բելգորոդի քաղաքապետը հրահանգել է հետաձգել բոլոր ժամանցային միջոցառումները: Հայտնի է դարձել նաև, որ զոհվածների ընտանիքներին նյութական օգնություն կհատկացվի:
Իշխանությունները ևս մեկ անգամ խնդրել են քաղաքի բնակիչներին հնարավորինս դուրս չգալ տներից:










