Հնարավոր է՝ Բելգորոդում ամբոխի վրա կրակ են բացել BMW X5-ը քերծելու համար. 6 զոհ (տեսանյութ, թարմացվում է)

16:38 • 22.04.13

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա, կա 6 զոհ, 1 վիրավոր, հայտնում է РИА Новости-ն: Այդ թվում՝ 3-ը խանութի վաճառողներ են, զոհերի թվում կան 14 և 16 տարեկան մարդիկ:

 

Russia Today-ը մանրամասնում է, որ BMW մակնիշի մեքենայով անհայտ անձը մոտեցել է «Օխոտա» («Охота») խանութին, որտեղ 4 մարդու է սպանել, ապա դուրս է եկել փողոց և գնդակահարել ևս 2 հոգու: Նրան հաջողվել է իր մեքենայով դիմել փախուստի:
 

Ավելի ուշ մեքենան հայտնաբերվել է: Հնարավոր է՝ զոհերի թիվն աճի: RT-ն տեսանյութ է ներկայացրել դեպքի վայրից հարձակումից անմիջապես հետո:


16:21

RT-ի տվյալներով՝ անհայտ անձը հաշվեհարդար է տեսել այն բանի համար, որ խազ են քաշել իր BMW X5-ի վրա:

 


16:37

Ըստ Gazeta-ի՝ հնարավոր է հարձակումն իրականացվել է հաշվեհարդարի շրջանակներում: Life News-ը հայտնում է, որ հանցագործության համար կասկածվում է 31-ամյա ոմն Սերգեյ Պոմազունը: Նա բանտից դուրս է եկել 1 տարի առաջ: Հնարավոր է՝ հանցակից է ունեցել՝ ի դեմս իր հոր:

Իշխանությունները քաղաքացիներին խնդրել են տներից դուրս չգալ: 

Տեղի բլոգերները քաղաքը համեմատել են Բոսթոնի, իսկ Պոմազունին՝ Ցարնաևի հետ:

 


16:52

Կասկածյալները, ըստ RT-ի, հայտնաբերվել են Բելգորոդի ավտոշուկայի տարածքում: Այժմ այդ շրջանն առանձնացված է: