Բրազիլիայում 100 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց միլիարդատիրուհին
Բրազիլիայում ապրիլի 20-ին մահացել է երկրի ամենահարուստ կինը և աշխարհի ամենատարեց միլիարդատիրուհին՝ 100-ամյա Դիրս Նավարու դե Կամարգուն, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով տեղական Folha de São Paulo թերթին։ Նրա մահվան պատճառները չեն պարզաբանվում։
Forbes-ի տվյալների համաձայն՝ Կամարգուն 11.5 մլրդ դոլար կարողությամբ 87-րդն է աշխարհի միլիարդատերերի ցուցակում և 4-րդը՝ Բրազիլիայում։
Իր կարողության մեծ մասը բաժին է հասնում Camargo Correa հոլդինգին, որը հիմնել է նրա ամուսինը 1939-ին։ Ընկերությունը մեծ դեր է խաղացել Բրազիլիայի մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման հարցում 1950-ական թվականներին։ Այժմ հոլդինգն աշխատում է աշխարհի 20 երկրներում։










