Էլիզաբեթ Երկրորդը նշել է իր ծննդյան 87-ամյակը

09:58 • 22.04.13

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն ապրիլի 21-ին նշել է իր ծննդյան 87-ամյակը, հայտնում է euromag.ru-ն։ Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ թագուհին կտոնի իր ծննդյան տարեդարձն ընտանիքի հետ և ոչ Լոնդոնում, այլ իր սիրելի կեցավայրում՝ Վինձորի պալատում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Էլիզաբեթը՝ տարիքային առումով, Մեծ Բրիտանիայի պատմության ընթացքում ամենատարեց միապետն է, սակայն թագավորման երկարատևության առումով ռեկորդը պատկանում է Վիկտորյա թագուհուն՝ 63 տարի 7 ամիս։ Այս ռեկորդին հասնելու համար թագուհուն անհրաժեշտ է առնվազն մինչև 2015 թ.-ի սեպտեմբերի 9-ը մնալ գահին։

 

Էլիզաբեթ 2-րդը շարունակում է շատ ակտիվ կենսակերպ վարել, նրա մասնակցութամբ պաշտոնական միջոցառումների թիվը նախկինի պես մեծ է։ Սակայն, միևնույն է, տարիքն իրենն ասում է՝ նախորդ տարվանից թագուհին դադարեցրել է արտերկիր պաշտոնական այցերը՝ դա թողնելով թագավորական ընտանիքի այլ անդամներին։


Պաշտոնապես թագուհու ծննդյան օրը նշվում է հունիսին։