Էրդողանը չի հրաժարվի Գազայի հատված այցելելու մտքից՝ չնայած ԱՄՆ-ի կոչին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել Գազայի հատված՝ չնայած ԱՄՆ-ի՝ այդ այցից հրաժարվելու մասին կոչին, տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ»-ը՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով։
«ԱՄՆ-ի կոչը՝ Գազա այցելելուց հրաժարվելու մասին, նորություն չէ մեզ համար. դա ԱՄՆ-ի նորմալ ռեակցիան է։ Էրդողանի ծրագիրը Վաշինգտոնի այդ ռեակցիայից չի փոխվել»,-ասել է աղբյուրը։
Նախօրեին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ընդգծել էր, որ իր կարծիքով՝ ավելի լավ կլինի, եթե Էրդողանը հետաձգի իր այցը Գազայի հատված։
Ակնկալվում է, որ Էրդողանը Գազայի հատված կայցելի մայիսի 16-ին՝ ԱՄՆ կատարելիք պաշոնական այցից հետո։










